• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Վիետնամի Կոմկուսի կանանց միության կողմից կազմակերպած «Համատեղ ջանքերով՝ կանանց առաջխաղացման և կայուն զարգացման համար» խորհրդաժողովին:

01 ապրիլի, 2022
ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Վիետնամի Կոմկուսի կանանց միության կողմից կազմակերպած «Համատեղ ջանքերով՝ կանանց առաջխաղացման և կայուն զարգացման համար» խորհրդաժողովին:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. ապրիլի 1-ին կայացավ Վիետնամի Կոմկուսի կանանց միության կազմակերպած «Համատեղ ջանքերով՝ կանանց առաջխաղացման և կայուն զարգացման համար» խորհրդաժողովը, որին մասնակցում էին այն դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները, որոնք իրենց ներդրումն են ունեցել Վիետնամում կանանց առաջխաղացման ու կայուն զարգացման գործում:

Խորհրդաժողովի բացման ելույթով հանդես եկավ Վիետնամի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի անդամ, Վիետնամի կանանց միության նախագահ տկն. Հա Տհի Նգան (Ha Thi Nga, President of the Vietnam Women’s Union - VWU): Տիկին Նգան ս.թ. մարտի 10-ին կայացած Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կանանց 13-րդ ազգային համագումարի ընթացքում վերընտրվել է Միության նախագահի պաշտոնում:

Նա ներկայացրեց Վիետնամում իրականացվող շարունակական բարեփոխումները, որոնք միտված են երաշխավորելու կանանց դերի բարձրացումը և նրանց ընդգրկումը երկրի կառավարման բոլոր բնագավառներում: Նա նաև ներկայացրեց կանանց դերակատարումը պետական կառավարման, տնտեսության, գիտության և այլ բնագավառներում: Տկն. Նգան ներկայացրեց կանանց իրավահավասարության սկզբունքից բխող այն փոփոխությունները, որոնք իրականացվել են ՎՍՀ 2013 թվականի Սահմանադրության և բազմաթիվ օրենքների մեջ:

Վիետնամի կանանց միության փոխնախագահ տկն. Նգույեն Տհի Մին Հուոնգը (Nguyen Thi Minh Huong, Vice-President of the Vietnam Women’s Union) ելույթ ունենալով, ներկայացրեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կանանց 13-րդ ազգային համագումարի որոշումները, արդյունքները և 2022-2027 թ.թ. հնգամյա պլանը: Նա նաև ներկայացրեց ՎՍՀ Կանանց 13-րդ ազգային համագումարի ընդունած աաջարկություններն ուղղված միջազգային և միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունների գործընկերներին:

Ելույթ ունեցողների շարքում էր Վիետնամում UN Women-ի ներկայացուցիչ տկն. Էլիզա Ֆերնանդես Սայենցը: Նա նշեց, որ «Վիետնամը ստեղծել է ամուր իրավական հիմք կանանց իրավահավասարության համար՝ ընդունելով Գենդերային հավասարության և Ընտանեկան բռնության կանխարգելման ու վերահսկողության օրենքների ընդունումով: Այս խնդիրներն իրենց լիակատար արտացոլումն են գտել նաև Գենդերային հավասարության 2021-2030 թ.թ. Ազգային ռազմավարության ընդունմամբ: Վիետնամի ձեռքբերումները նաև արտացոլված են ՎՍՀ Կառավարության ստանձնած հանձնառություններում և փաստացի ջանքերում՝ բոլոր, ներառյալ քաղաքականության բնագավառներում վիետնամցի կանանց դերի բարձրացման ուղղությամբ:

Միջոցառմանը ներկա դեսպանների անունից հանդես եկավ ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (Vahram Kazhoyan)՝ բարձր գնահատելով Վիետնամի ձեռքբերումները կանանց առաջխաղացման գործում: Նա նաև անդրադարձավ Վիետնամի արձանագրած բացառիկ արդյունքներին՝ ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների գրեթե լիակատար իրականացման և Կայուն զարգացման նպատակների նպատակադրված կատարման գործում:

Անդրադառնալով Վիետնամի կանանց միության փոխնախագահի կողմից ներկայացված՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կանանց 13-րդ ազգային համագումարի 2022-2027 թ.թ. հնգամյա պլանին, դեսպան Կաժոյանը ողջունեց Համագումարի որոշումներն ու շնորհավորեց հնգամյա պլանի ընդունումը՝ վստահություն հայտնելով, որ Վիետնամի կառավարությունը, Կոմունիստական կուսակցությունն ու Վիետնամի կանանց միությունը նպատակասլաց ձևով կիրականացնեն համագումարի որոշումներն ու պլանը:

Խորհրդաժողովից հետո դեսպան Կաժոյանն առանձնազրույց ունեցավ Վիետնամի կանանց միության նախագահ տկն. Հա Տհի Նգայի հետ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ակտիվացնել Միության ու դեսպանության կապերը, նպատակ ունենալով հետագայում զարգացնել Հայաստանի ու Վիետնամի կանանց միջև կապերն ու համագործակցությունը՝ ընդգրկելով գործունեության զանազան բնագավառներ:

Խորհրդաժողովի շրջանակներում կազմակերպվել էին «Վիետնամցի կանայք՝ պատմության բացառիկ դրվագները» լուսանկարչական և Վիետնամի կին ստեղծագործողների ձեռքի աշխատանքների ցուցադրությունները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: